Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ:
Արցախի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
Կարևորելով համալսարանի աշխատակիցների դերի բարձրացումը, աշխատանքներում նրանց ներգրավվածության ընդլայնումը, ինչպես նաև գիտական ներուժի զարգացումը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) վերանայում է իր քաղաքականությունը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի հրապարակային հայտարարությունների՝ մասնագիտական գործունեության լիցենզավորման և արտոնագրման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, հնչեցրած տրամագծորեն տարբեր դիրքորոշումների շուրջ:
Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաև բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում: Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն:
Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ՀՀ առողջապահական և աշխատաքնի տեսչական մարմինն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Այս մասին ասված է ԱԱՏՄ-ի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգեբարձունների խորհրդի նիստում քվեարկությամբ այսօր ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...